Архив рубрики: Ծրագիր

Կոմպոզիցիա. ծրագիր

Կոմպոզիցիա առարկան Գեղարվեստի ավագ դպրոցում դասավանդվում է համաստեղծական արվեստի մեթոդով: Հիմնվելով դասական արվեստի, ինչպես նաև ժամանակակից և նորարար արվեստագետների փորձառության վրա` սովորողները ստեղծում են իրենց աշխատանքները, որոնք իրականացվում են «Միջավայրի գեղագիտական ձևավորում» երկարատև նախագծերի մեջ: Այդ մեթոդը կիրառվում է նաև կոնկրետ նախագծերի մեջ, ինչպես օրինակ՝ «Բարև, պարոն Պիկասո» նախագիծը, մասնակցությունը իջևանյան փառատոնին կամ ինչպես ամեն տարի կայացող նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կայացող ալյընտրանքային արվեստի փառատոների մասնակցությունը:

Նախագծեր

* Like that- իրականացվել է 3 անգամ, երկուսը` Գյումրիի միջազգային բիենալեի շրջանակներում, մեկը` Երևանի Կալենցների թանգարանում

* Իջևանյան փառատոն

* Բարև, պարոն Պիկասո

* Բանգլադեշյան պլեներ

* Շուշիի կոնցեպտուալ նախագիծ

* «Միջավայրի գեղագիտական ձևավորում» շարունակական նախագիծ` սկսած2009թ.-ից

* «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոն

* 2015թ. Եղեռնի 100 ամյակին նվիրված «Կամք առ կյանք» ցուցահանդեսը Գյումրիի Ստիլ պատկերասրահում

* ՆՓԱԿ-ում Եղեռնի100 ամյակին նվիրված նախագիծ

Реклама